Մարքեթինգ և բրենդինգ

Executive Management

WHAT WE OFFER

Մարքեթինգ և բրենդինգ

Best strategy

Ընդունված է համարել, որ այն բիզնեսը, որը չի գործում մարքեթինգային դաշտում, գոյություն չունի առհասարակ։

Բրենդինգը ռազմավարություն է, իսկ մարքեթինգը՝ մարտավարություն։ Երկուսն էլ կարևոր են բիզնեսի առաջխաղացման համար։

Շուկայում դիրքավորվելու համար անբաժանելի մաս է կազմում մարքեթինգային ռազմավարության ընտրությունը։ Ընկերության հաճախորդների մասին խորքային ուսումնասիրությունները, որոնք կհամակցվեն ընդհանուր տնտեսական վերլուծության և տվյալ ընկերության գործառութային էական տվյալների հետ, կարևոր են մարքեթինգային ռազմավարության մշակման և գործունեության հիմնական չափորոշիչների սահմանման համար: Շուկայում առանձնանալու, մրցակցային առավելություն ունենալու, սպառողների կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է և պետք է մշակել մարքեթինգային այնպիսի գործիքներ, որոնք ուղղված կլինեն տվյալ խնդիրների լուծմանը։

Տվյալ ոլորտի և դրանում առկա մրցակցության ռազմավարական գնահատում, դրա արդյունքներով ընկերության գների գոյացման և շուկայում հատուկ տեղ գրավելու վերաբերյալ գործուն առաջարկների մշակում, ինչպես նաև աճի նոր հնարավորությունների ներկայացում: Այս բոլոր գործընթացներում Executive Management ընկերությունը պատրաստ է աջակցել Ձեզ։

Բրենդինգի կարևորությունը մեծ է Ձեր ընկերության մարքեթինգային ռազմավարության գործում և կնպաստի Ձեր բիզնեսում եկամուտների աճին։

Մարքեթինգ և բրենդինգի ծառայությունը ներառում է.

  • շուկայի ուսումնասիրություն,
  • շուկա մուտք գործելու ռազմավարություն,
  • շուկայի սեգմենտավորում,
  • սպառողների վարքագծի հետազոտություն,
  • հաճախորդների գոհացման չափանիշների և դրանց չափման գործիքների ու եղանակների մշակում,
  • բրենդի նախագծում,
  • բրենդի գնահատում,
  • բրենդի վերլուծություն,
  • վաճառքի ուղիների բացահայտում,
  • վաճառքի նորարարական լուծումների խորհրդատվություն։

Error: Contact form not found.

Ֆինանսական կառավարման և ներդրումային խորհրդատվություն

Ֆինանսական կառավարումը բիզնեսի հիմնասյուներից է, իսկ ֆինանսական վերլուծութունը և պլանավորումը բիզնեսի...

Հանրային ոլորտի կառավարում

Արդյունավետ կառավարման համակարգերի ներդրում...

Աջակցում ենք բիզնեսին՝

զարգացման հաջորդ փուլ

տեղափոխվելու ճանապարհին