Փոփոխությունների կառավարում

Executive Management

WHAT WE OFFER

Փոփոխությունների կառավարում

Best strategy

Հաճախորդները և շահառուները գնալով դառնում են առավել պահանջատեր՝ ուշադրություն դարձնելով մատուցված ծառայության կամ արտադրված ապրանքի հատկանիշներին՝ փաթեթավորում, մատչելիություն, բազմաֆունկցիոնալություն, որակ և այլն։ Անհրաժեշտություն է առաջանում կենտրոնանալ կազմակերպության ներքին և արտաքին բաղադրիչների արդյունավետ կառավարմանը, և /կամ առկա կառավարման բլոկների բարելավմանը։ Կարիքից ելնելով՝ կազմակերպությունը կանգնում է փոփոխություն կատարելու որոշման առջև և կազմակերպում է այդ գործընթացները։

Փոփոխությունների համար բաց և ճկուն լինելուց, փոփոխություններին արագ արձագանքելուց և փոփոխությանը ինտեգրվելուց է կախված կազմակերպության հաջողությունը։ Կազմակերպությունների ճիշտ ժամանակին վերապրոֆիլավորումը կամ տրանսֆորմացիան կօգնի կազմակերպությանը ոչ միայն երկարաժամկետ կտրվածքով շուկայում պատշաճ ներկայություն ապահովել, այլ նաև նպաստել վերջինիս զարգացմանն ու առաջընթացին։

Փոխոխությունների կառավարում ծառայությունը ներառում է.

  • պլանավորում,
  • նախնական հատկորոշում,
  • արդյունքների հետադարձ կապ,
  • գործողությունների պլանավորում,
  • գործողություն,
  • գործընթացների կառավարում,
  • իրականացում,
  • արդյունքներ,
  • վարքագծի փոփոխության չափում:

Error: Contact form not found.

Մարքեթինգ և բրենդինգ

Շուկայում առանձնանալու, սպառողների կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է և պետք է մշակել մարքեթինգային անհատական գործիքներ...

Նախագծերի կառավարում

Նախագծերի փորձառու կառավարիչը կանխատեսում է պլանավորած և չպլանավորած իրավիճակները և դրանց՝ որպես հնարավորության...

Աջակցում ենք բիզնեսին՝

զարգացման հաջորդ փուլ

տեղափոխվելու ճանապարհին