ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՀՀ տնտեսական անվտանգության սպառնալիքները։ Ինչպես վկայում են միջազգային փորձագետները, տնտեսական աճի և մարդկային զարգացման ապահովման գործում տնտեսական դիվանագիտության խնդիրներն անմիջականորեն առնչվում են տնտեսական անվտանգությանն ու դրա հայեցակարգերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական անվտանգության սպառնալիքներն օրեցօր ավելանում են, ակնհայտորեն աճում է տնտեսական դիվանագիտության դերը երկրի տնտեսական անվտանգությանը սպառնացող գործոնների կարգավորման հարցում: Տնտեսական անվտանգության յուրաքանչյուր ցուցանիշ ունի որոշակի սահման, որոնց հատումը այն վերածում է սպառնալիքի: Տնտեսական անվտանգության հիմնական սպառնալիքներ են մրցակցության պայմանները, ապրանքային, հումքային և այլ շուկաներին հասանելիությունը, միջազգային տրանսպորտային փոխադրումների անվտանգության աստիճանը, համաշխարհային օվկիանոսի և տիեզերքի շահագործման աստիճանը, բնապահպանական աղետները, երկրի տնտեսական և քաղաքական վարկանիշը միջազգային հարթակներում և այլն:
READ MORE

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՆԴԵՄԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ «ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Աշխարհում համաճարակի ազդեցությունը գրեթե ամենուրեք է, շատ ընկերություններ ստիպված եղան փակվել, որոշները դուրս եկան իրենց ստանդարտներից, իսկ մի հատված էլ ուղղակի կրում է այդ ամենի բեռն իր ուսերին: Խոսքը օպերատորների մասին է, որոնց գործը 68%-ով բարդացել է, քանի որ նրանք և՛ պատրաստ չէին, և՛ չէին սպասում նման ալիքի, որը կգար իրենց վրա։ Օպերատորներ ասելով միայն կապի ոլորտը չի նկատի առնվում, այլ այն բոլոր անձինք, որոնց մի ձեռքը կամ ականջը զբաղված է մարդկանց լսելու և նրանց խնդիրները հեռահար կազմակերպելու համար։
READ MORE

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Մակրոմակարդակում զբաղվածության և գործազրկության մակարդակների տատանումները մշտապես եղել են քաղաքական իշխանության և հասարակության լայն շերտերի քննարկման առարկան: Պատճառն ակնառու է և հստակ. յուրաքանչյուր ոք ցանկացած պահի և իրավիճակից կախված կարող է հայտնվել զբաղվածի կամ գործազուրկի կարգավիճակում: Զբաղվածության վրա ազդող գործոնները բազմաթիվ են՝ աշխատավարձի չափը, աշխատանքի պայմանները, աշխատանք փնտրող անձի սոցիալական կարգավիճակը, աշխատանքի շուկայի պետական կարգավորման մեխանիզմները և այլն:
READ MORE